Գերմանիան նապազգուշացրել է Եմենում մարդկային ողբերգության կապակցությամբ
Գերմանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Եմենի դեմ Սուդական կոալիցիայի սանձազերծած պատերազմի շարունակման դեպքում, այդ երկրում մարդկային ողբերգության կապակցությամբ:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, Բեռլինում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցի և այդ կառույցի մարդասիրական հարցերի համակարգող Լիզ Գրանդի մասնակցությամբ կայացած համաժողովում, Հեյկո Մաասը նախազգուշացրել է.«Եթե չկրողանանք վերջ տալ Եմենի դեմ սաուդական ագրեսոր կոալիցիայի սանձազերծած պատերազմին, Եմենը մարդկային մեծ աղետի կենթարկվի»:
2018թ. հուլիսի կեսերին, սաուդական ագրեսոր կոալիցիան ծավալուն հարձակումներ սկսեց Եմենի դեմ, հատկապես Ալ-Հոդայդա ռազմավարական նավահանգիստը գրավելու նպատակով: Եմենի բանակը և ժողովրդական ուժերը դիմադրեցին այդ հարձակումներին»:
Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների սկսած պատերազմի հետևանքով, առ այսօր զոհվել է ավելի քան 14 հազար եմենցի, տասնյակ հազարավորները՝ վիրավորվել և միլիոնավոր ուրիշները, հայտնվել են անօթևանի կարգավիճակում: