Ադրբեջանը քննադատել է ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական բանաձևը
Ադրբեջանը թշնամական և իր ներքին հարցերին միջամտություն է համարում Բաքվում կալանավորված բլոգեր Միհման Հուսեյնովի մասին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մշտական առաքելության ղեկավար Սամադ Սեյեդովն ուրբաթ օրը հակազդելով այդ խորհրդարանի ընդունած բանաձևին որտեղ Բաքվի իշխանություններից պահանջվել է ազատ արձակել Միհման Հուսեյնովին, ասել է. «ԵԽԽՎ որոշ շրջանակներ, այլ երկրների վերաբերող հարցերի կապակցությամբ երկակի ստանդարտներ են կիրառում»:
«ԵԽԽՎ-ն առավել կարևոր հարցերով, այդ թվում Ֆրանսիայում վերջին իրադարձություններով ու բողոքներով և կամ ԵՄ-ի ներքին այլ հարցերով զբաղվելու իր գերակայությունն է դարձրել իրողությունից հեռու գտնվող հարցեր»,-հավելել է Սեյեդովը:
Բաքվի իշխանությունների ընդդիմադիր բլոգեր Միհման Հուսեյնովը, անօրինական գործունեություն իրականացնելու մեղադրանքով, 2017 թվականի մարտին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
Բլոգերը, բողոքելով կալանավայրում վատ պայմանների դեմ, վերջին օրերին հացադուլ է հայտարարել, ինչն արձագանքել են միջազգային կառույցները: