ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում հումանիտար աղետի կապակցությամբ
ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում հումանիտար և տնտեսական աղետի մասին:
Associated Press- ի փոխանցմամբ, ՄԱԿ-ը իր նոր զեկույցում հայտարարել է, որ Եմենում տիրող իրավիճակը շատ փխրուն է, և երկիրը գտնվում է մարդկային ու տնտեսական աղետի ճանապարհին:
Միավորված ազգերի կազմակերպությունը զեկույցն ուղարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, երբ Եմենում սկսվել է սաուդյան կոալիցիայի հարձակումների նոր փուլը:
Սաուդյան կոալիցիայի կործանիչներն ավելացրել են Եմենում իրականացվող ավիհարվածները:
Արաբիան, հովանավորվելով ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների կողմից, 2015 թվականի մարտից ռազմական հարձակում է սկսել Եմենի վրա : Արաբիայի ռազմական քայլերի հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, միլիոնավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում: