Ֆրանսիայի հակակառավարական բողոքի ցույցերիւմ աօել են բռնությունների դեպքերը
Ֆրանսիայում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, երկրի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ հակաիշխանական բողոքները հետագայում ավելի բորբոքված կլինեն:
Reuters- ի հետ զրույցում, Odoxa հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էմիլ Լեքրեքն ասել է, որ ինստիտուտի անկցկացրած հարցումների համաձայն, ֆրանսիացիների 83 տոկոսը կանխատեսում է, որ հանրային վայրերում հաջորդ խոշոր ցուցերը կվերածվեն քաոսի:
Odoxa- ի հարցումների արդյունների համաձայն, Ֆֆրանսիացիների 77 տոկոսը կանխատեսում է, որ բողոքի ցույցերի մասնակիցները կթալանեն խանութները:
Սոցարցումը նաև ցույց է տալիս, որ ֆրանսիացիների մեծ մասը չի վստահում իրավիճակը բարելավելու՝ Էմանուել Մակրոնի կառավարության կարողությանը:
Odoxa- ի նախորդ սոցհարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների գրեթե կեսը նշել է, որ 2017 թ. նախագահական ընտրություններից հետո, Ֆրանսիայի պայմանները վատացել են:
2018 թ. նոյեմբերից Ֆրանսիայում մեկնարկել են բողոքի ցույցեր՝ ուղղված իշխանության քաղաքականության դեմ: