Անկարան հայց է ներկայացրել ամերիկացի դիվանագետի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i103461-Անկարան_հայց_է_ներկայացրել_ամերիկացի_դիվանագետի_դեմ
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, հայց է ներկայացրել ամերիկացի դիվանագետի դեմ: Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ. անհաջող հեղաշրջումը կազմակերպելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2019 13:28 Asia/Tehran
  • Անկարան հայց է ներկայացրել ամերիկացի դիվանագետի դեմ

Թուրքիայի գլխավոր դատախազությունը Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, հայց է ներկայացրել ամերիկացի դիվանագետի դեմ: Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ. անհաջող հեղաշրջումը կազմակերպելու մեջ:

«Դեմիրորն» լրատվական կայքը հայտարարել է, որ Թուրքիայի դատախազները հայց են ձևակերպել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության դիվանագետ Մաթին Թոփուզի դեմ: 

Ամերիկացի դիվանագետ Մաթին Թոփուզը 2017թ. հոկտեմբերին ձերբակալվել է Ստամբուլում: Այդ քայլը լարվածություն է առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և մի քանի ամսով դադարեցվել է կողմերի միջև վիզային ծառայությունների մատուցումը: