Անկարան հայց է ներկայացրել ամերիկացի դիվանագետի դեմ
Հունվար 20, 2019 13:28 Asia/Tehran
Թուրքիայի գլխավոր դատախազությունը Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով, հայց է ներկայացրել ամերիկացի դիվանագետի դեմ: Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ. անհաջող հեղաշրջումը կազմակերպելու մեջ:
«Դեմիրորն» լրատվական կայքը հայտարարել է, որ Թուրքիայի դատախազները հայց են ձևակերպել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսության դիվանագետ Մաթին Թոփուզի դեմ:
Ամերիկացի դիվանագետ Մաթին Թոփուզը 2017թ. հոկտեմբերին ձերբակալվել է Ստամբուլում: Այդ քայլը լարվածություն է առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում և մի քանի ամսով դադարեցվել է կողմերի միջև վիզային ծառայությունների մատուցումը:
Պիտակ