Ռուսաստանի հետ Ուկրաինայի համագործակցության տասնյակ պայմանագրեր չեղյալ են հայտարարվելու
https://parstoday.ir/hy/news/world-i103470-Ռուսաստանի_հետ_Ուկրաինայի_համագործակցության_տասնյակ_պայմանագրեր_չեղյալ_են_հայտարարվելու
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է,որ Ռուսաստանի հետ համագործակցության շատ պայմանագրեր վերանայվելու կամ չեղարկվելու են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2019 14:56 Asia/Tehran
  • Ռուսաստանի հետ Ուկրաինայի համագործակցության տասնյակ պայմանագրեր չեղյալ են հայտարարվելու

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել է,որ Ռուսաստանի հետ համագործակցության շատ պայմանագրեր վերանայվելու կամ չեղարկվելու են:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ասել է.«Ռուսաստանի հետ համագործակցության մասին կնքված տասնյակ պայմանագրերի ու համաձայնագրերի չեղարկումը ներառված է այդ երկրի կառավարության աշխատանքային օրակարգում և այս քաղաքականությունը կշարունակվի 2019 թվականին»:

Ուկրաինայի կառավարությունը 2014 թվականից ի վեր Ռուսաստանի հետ համագործակցության 49 պայմանագիր է չեղարկել:

Նշելով,որ Մոսկվա-Կիև հարաբերությունները հասել են ցածրագույն մակարդակի, Կլիմկինը հավելել է.«Ուկրաինան այլևս չի վերադառնա նախկին պայմաններին,քանի որ շատ է հեռացել Ռուսաստանից»:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունն սրվեց այն բանից հետո, երբ 2018 թվականի նոյեմբերին  ուկրաինական երեք նավեր  անցնելով Կերչի նեղուցից մտան Ղրիմի թերակղզում Ռուսաստանի ջրային տարածքը:Ինչին խիստ արձագանքեցին ռուսները և կալանքի տակ առան այդ նավերը:

Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները 2014 թվականից ի վեր մթագնել են Կիևում ժամանակի կառավարության դեմ արևմտամետների իրականացրած հեղաշրջման հետևանքով: