Իտալիան կոչ է արել պատժել Ֆրանսիային
https://parstoday.ir/hy/news/world-i103483-Իտալիան_կոչ_է_արել_պատժել_Ֆրանսիային
Իտալիայի փոխվարչապետը կիրակի օրը կոչ է արել պատժել Ֆրանսիայի նման երկրներին, որոնք աֆրիկյան երկրներին աղքատացնելով, սրում են անօրինական միգրացիայի ալիքը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 21, 2019 03:52 Asia/Tehran
  • Իտալիան կոչ է արել պատժել Ֆրանսիային

Իտալիայի փոխվարչապետը կիրակի օրը կոչ է արել պատժել Ֆրանսիայի նման երկրներին, որոնք աֆրիկյան երկրներին աղքատացնելով, սրում են անօրինական միգրացիայի ալիքը:

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Լուիջի Դի Մայոն հույս է հայտնել, որ ԵՄ-ն կպատժի այն երկրներին, որոնք Միջերկրական ծովում մարդկային աղետների պատճառ են դարձել:

«Աֆրիկայի ժողովուրդը պատկանում է Աֆրիկային, ոչ թե Միջերկրական ծովի հատակին»,-ընդգծել է Դի Մայոն:

Իտալիայի փոխվարչապետը Ֆրանսիային գաղութարար կոչելով հավելել է. «Աֆրիկայում որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի գաղութարարությունը, Եվրոպայում միգրացիայի ճգնաժամի առաջացման պատճառ դարձավ»: