Ռուսաստանը հայտարարեց Վարշավայի հակաիրանական նիստը բոյկոտելու մասին իր պաշտոնական դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i103561-Ռուսաստանը_հայտարարեց_Վարշավայի_հակաիրանական_նիստը_բոյկոտելու_մասին_իր_պաշտոնական_դիրքորոշումը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Մոսկվան չի մասնակցելու Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գումարվելիք հակաիրանական նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2019 00:53 Asia/Tehran
  • Ռուսաստանը հայտարարեց Վարշավայի հակաիրանական նիստը բոյկոտելու մասին իր պաշտոնական դիրքորոշումը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Մոսկվան չի մասնակցելու Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գումարվելիք հակաիրանական նիստին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ ընդգծեց. «Վարշավայի նիստը նպատակ ունի հարվածել միջուկային համաձայնությանը, մինչդեռ այս համաձայնությունն ու ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատումը և Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու եվրոպական եռյակը ցանկանում են դա պահպանել»:

«Վարշավայի նիստի մյուս նպատակն է ոչնչացնել Միջին Արևելքում խաղաղությանն ու կայունությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»,-հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը միևնույն ժամանակ ընդգծելով հակաիրանական այդ նիստը բոյկոտելու Մոսկվայի դիրքորոշումը:

«Այս համաժողովի օրակարգում ներառված չեն Միջին Արևելքի կարևոր հարցերն, այդ թվում Պաղեստինի հարցը»,-նշված է հաղորդագրության մեջ: