Հունվար 27, 2019 07:02 Asia/Tehran
  • ՄԻԵԴ-ը քննել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման տասնյակ գործեր

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ 2018 թվականին քննել է մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված Ադրբեջանի քաղաքացիների կողմից ներկայացված 43 բողոք:

ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, ՄԻԵԴ-ի զեկույցում ասված է, որ 2018 թվականին Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՄԻԵԴ է փոխանցվել 313 գործ, որոնցից 261-ի դեպքում, ՄԻԵԴ-ը ինքնաբացարկ է ներկայացրել:

Ադրբեջանը 2001 թվականից անդամակցում է ՄԻԵԴ-ին: Այդ կառույցում Ադրբեջանին վերաբերող առաջին գործը քննվեց 2006 թվականին:

Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի համաձայն Ադրբեջանի պաշտոնական կառույցները պարտավոր են գործադրել ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռները:

 

Պիտակ