Ավստրիան քննադատել է Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշումը
Հունվար 28, 2019 07:23 Asia/Tehran
Ավստրիայի նախագահը քննադատել է Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշումն ու քաղաքականությունները:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Ֆան Դերբլենն ասել է. «Եվրոպական երկրների հանդեպ ԱՄՆ-ի կառավարության քայլերը հիշեցնում են գաղութների հանդեպ վերաբերմունքը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականություններն ու քայլերն արժանացել են եվրոպական երկրների բացասական արձագանքին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի մայիսի 2-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Թրամփի այս քայլն արժանացավ միջազգային խիստ քննադատության:
Պիտակ