Բողոք Փարիզում՝ դրամատիրական համակարգի ընդդիմադիրների քայլերի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i103765-Բողոք_Փարիզում_դրամատիրական_համակարգի_ընդդիմադիրների_քայլերի_դեմ
Ավելի քան 10 հազար ֆրանսիացիներ, բողոքելով դրամատիրության համակարգի ընդդիմադիրների քայլերի դեմ, երթ են կազմակերպել մայրաքաղաք Փարիզի փողոցներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2019 04:02 Asia/Tehran
  • Բողոք Փարիզում՝ դրամատիրական համակարգի ընդդիմադիրների քայլերի դեմ

Ավելի քան 10 հազար ֆրանսիացիներ, բողոքելով դրամատիրության համակարգի ընդդիմադիրների քայլերի դեմ, երթ են կազմակերպել մայրաքաղաք Փարիզի փողոցներում:

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, դրամատիրական համակարգի ընդդիմադիրների դեմ բողոքարարները կիրակի գիշեր հայտարարեցին, որ դեմ չեն Ֆրանսիայի հասարակության չքավոր խավին առավել օժանդակությունների հատկացմանը, սակայն հոգնել են բողոքի ակցիաներին զուգահեռ տեղի ունեցող բախումներից ու հանրային գույքի ոչնչացումից:

Կիրակի օրվա երթի մասնակիցների քանակը գրեթե երկու անգամով գերազանցում էր նրանց թիվն ովքեր նախորդ օրը Փարիզի փողոցներում Էմանուել Մակրոնի դեմ ցույցի էին դուրս եկել:

«Դեղին բաճկոնավորներ» անվամբ հայտնի դարձած հակադրամատիրական շարժման ակցիաները սկսվել են նոյեմբերի կեսերից և ուղղված են վառելիքից գանձվող հարկերի հավելման և Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականությունների դեմ: