Հյուսիսային Կորեան արձակել է կառավարվող զենիթային հրթիռներ. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i10387-Հյուսիսային_Կորեան_արձակել_է_կառավարվող_զենիթային_հրթիռներ._ԶԼՄ_ներ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է երկրում ստեղծված նոր տիպի կառավարվող զենիթային հրթիռների փորձարկումը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2016 08:40 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան արձակել է կառավարվող զենիթային հրթիռներ. ԶԼՄ-ներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է երկրում ստեղծված նոր տիպի կառավարվող զենիթային հրթիռների փորձարկումը: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Նրան զորակայանում ողջունել է ռազմածովային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ Ցոյ Են Հոն:

Ինչպես հաղորդվում է, հրթիռները, որոնք դիպուկ խոցել են օդային թիրախները, «համապատասխանում են ժամանակակից ռազմական գիտատեխնիկական բոլոր պահանջներին» :

Կիմ Չեն Ինը փորձարկումների արդյունքից գոհ է մնացել: Նրա խոսքով՝ դրանք ցույց են տվել Կորեայի Աշխատավորական կուսակցության կուրսի կարևորությունը, որը «ազգային պաշտպանության համակարգում առաջնային տեղ է հատկացնում գիտությանը և տեխնոլոգիաներին»:

Փորձարկումների անցկացման տեղն ու ժամանակը չեն հաղորդվում: