Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին. Ամանո
Հունվար 31, 2019 04:11 Asia/Tehran
ԱԷՄԳ-ի գերատեսուչն ընդգծել է. «ԻԻՀ-ն շարունակում է գործադրել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն չորեքշաբթի օրն ասել է. «Իրանը գործադրում է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»:
«ԱԷՄԳ-ն նույնպես շարունակում է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործման ստուգումն ու վերահսկողությունը»,-հավելել է Յուկիա Ամանոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին ոտնահարելով ՀԳՀԾ-ի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները, միակողմանի կերպով լքեց ՀԳՀԾ-ն և հայտարարեց Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Պիտակ