Ֆրանսիայի ժողովրդի միայն 9 տոկոսն է վստահում կառավարությանը
Ֆրանսիայում անցկացրած սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այս երկրում ժողովրդի եւ կառավարության միջեւ խորը բացը կա:
Al Jazeera հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի քաղաքական կյանքի մոնիթորինգի կենտրոնի ամենամյա սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի ժողովուրդի մեծ մասը չի վստահում կառավարությանը և քաղաքական գործիչներին:
Ֆրանսիայի քաղաքական կյանքի մոնիթորինգի կենտրոնի ամենամյա սոցհարցման համաձայն, ֆրանսիացիների 81 տոկոսը նշել է, որ բացասաբար է վերաբերվում երկրի քաղաքական գործիչներին: Հարցվածների միայն 9 տոկոսն է վստահել կառավարությանը:
Ֆրանսիական լրատվամիջոցները այս սոցհարցումը բնութագրել են որպես ժողովրդավարության երկրաշարժ:
Ֆրանսիայի ժողովուրդը կարծում է, որ երկրի քաղաքական գործիչները չեն հասկանում իրենց բոլոր ցանկությունները: Մարդիկ ասում են, որ իրենք ներկայացնում են խնդիրները, սակայն պատասխան չեն ստանում իշխանությունից: