Չինաստանի արտգործնախարարը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
Չինաստանի արտգործնախարարը վերահաստատել է ՀԳՀԾ-ի պահպանման և իրականացման կարևորությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վանգ Յին շաբաթ օրը հայտարարել է, որ Չինաստանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և ցանկանում է, որ աշխարհի մյուս երկրները ընդունեն իրենց հանձնառությունները:
Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Պեկինը ջանքեր է գործադրում տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերի խաղաղ լուծման ուղղությամբ: Նա շեշտել է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:
Նա ընդգծել է, որ Պեկինը հավատարիմ կլինի սիրիական ճգնաժամի և պաղեստինյան խնդրի լուծմանը:
Վանգ Յին հավելել է, որ Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների ճգնաժամը լուծելու միջնորդությունը և Աֆղանստանի խաղաղության գործընթացում կառուցողական դերակատարումը, Չինաստանի ԱԳՆ առաջնահերթություններից են: