ԱՄՆ-ի էներգետիկայի նախկին նախարարն ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i103980-ԱՄՆ_ի_էներգետիկայի_նախկին_նախարարն_ընդգծեց_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Իրանի_հավատարմությունը
ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարարը հաստատեց, որ իրանցի գիտնականների հետազոտությունները համապատասխանում են ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2019 01:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի էներգետիկայի նախկին նախարարն ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը

ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարարը հաստատեց, որ իրանցի գիտնականների հետազոտությունները համապատասխանում են ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին:

«Եվրոնյուզ« հեռուստակայանի հաղորդման համաձայն, ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Էռնեստ Մունիզը շաբաթ օրն ասել է. «Իրանցի գիտնականների հետազոտությունները համապատասխանում են ՀԳՀԾ-ով նախատեսված ու համաձայնեցված կետերին և բավարար փաստեր կան այն մասին, որ Իրանը հավատարիմ է մնացել այդ համաձայնությանը»:

ԱՄՆ տեղեկատվական համայնքի տնօրեն Դան Քոթսը նույնպես ԱՄՆ-ի Սենատի տեղեկատվական կոմիտեի նիստում զեկուցել է, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ին:

ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն, հունվարի 30-ին հայտարարեց. «Իրանը շարունակում է գործադրել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր միջուկային պարտավորությունները»:

«ԱԷՄԳ-ն շարունակելու է ստուգել ու վերահսկել ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործումը»,-հավելել է Ամանոն: