Համընդհանուր գործադուլ Ֆրանսիայում
https://parstoday.ir/hy/news/world-i104075-Համընդհանուր_գործադուլ_Ֆրանսիայում
Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիությունը, բոյկոտելով ազգային երկխոսություն անցկացնելու կառավարության նախագիծը, հանդես է եկել այդ երկրում համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2019 14:40 Asia/Tehran
  • Համընդհանուր գործադուլ Ֆրանսիայում

Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիությունը, բոյկոտելով ազգային երկխոսություն անցկացնելու կառավարության նախագիծը, հանդես է եկել այդ երկրում համընդհանուր գործադուլ անցկացնելու կոչով:

Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության կոչով փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջում են բարձր աշխատավարձ և  հարկային արդար համակարգ:

«Ֆրանսիայի աշխատավորական ուժը» և «Համերաշխություն» արհիմությունները  և հակակապիտալիստական նոր կուսակցությունն ու  այդ երկրի Կոմունիստական կուսակցությունը ողջունել  են Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության կոչը:

«Դեղին բաճկոնավորներ» շարժման հայտնի դեմքերից՝ Էրիկ Դրուն այսօր առանց անդրադառնալու «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության կոչին, պահանջել է զանգվածային գործադուլ անցկացնել:

Ֆրանսիայի «Աշխատանքի համընդհանուր համադաշնություն»  արհմիությունը նաև հայտարարել է, որ չի մասնակցելու այդ երկրի վարչապետի գրասենյակում կայանալիք արհմիությունների առաջիկա նիստին:

Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորներ» կոչվող հակակապիտալիստական շարժման բողոքի ակցիան մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերին և դեռ շարունակվում է: