Եվրոպացի մի խումբ արվեստագետներ բոյկոտել են զավթված պաղեստինում անցկացվելիք երաժշտական փառատոնը
Եվրոպայում երաժշտության ոլորտի մի խումբ արվեստագետներ հայտարարել են, որ «Eurovision»-ը զավթված Պաղեստինում անցկացվելու պատճառով, չեն մասնակցելու երաժշտական այս միջոցառմանը:
Համաձայն Լոնդոնում տպագրվող «Գարդիան» օրաթերթի հաղորդման, արվեստագետները, որոնց մեջ են աշխարհի մեծ թվով երաժշտական խմբեր ու անհատ երաժիշտներ, դատապարտելով «Eurovision»-ի զավթված Պաղեստինում անցկացվելը, բոյկոտել են այն:
«Գարդիան»-ն այս կապակցությամբ նշել է, որ Վիվեն Վեսթվուդը, Փիթեր Գաբրիելն ու Մայք Լին, մի խումբ արվեստագետների հետ միասին համատեղ նամակ հղելով, BBC-ի հեռուստաընկերությունից պահանջել են երաժշտական այս միջոցառումը զավթված Պաղեստինում անցկացվելու պատճառով հրաժարվել այն լուսաբանելուց:
«Հնարավոր է, որ «Eurovision»-ը թեթև զվարճանք համարվի, սակայն չեն բացառվում մարդու իրավունքների հետ կապված նկատառումները և չենք կարող անտեսել Իսրայելի կողմից պաղեստինցիների իրավունքների խախտումը:
«Գարդիան»-ի ընդգծմամբ, մի խումբ բրիտանացի քաղաքացիներ հանրահավաք անցկացնելով BBC-ի շենքի դիմաց, պահանջել են բեկանել այդ հեռուստականաից «Eurovision»-ի հեռարձակումը:
«Eurovision 2019»-ը մայիսի 14-ից 18-ն անց է կացվելու զավթված Պաղեստինում: