Սաուդցի պաշտոնյաները պատասխանատու են Ջամալ Խաշողջիի սպանության հարցում. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i104162-Սաուդցի_պաշտոնյաները_պատասխանատու_են_Ջամալ_Խաշողջիի_սպանության_հարցում._ՄԱԿ
Անօրինական ու կամայական մահապատիժների հարցով ՄԱԿ-ի զեկուցաբերը, հինգշաբթի օրը ներկայացրած զեկույցում, Արաբիայի իշխանություններին սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության ուղղակի պատասխանատու է ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2019 03:29 Asia/Tehran
  • Սաուդցի պաշտոնյաները պատասխանատու են Ջամալ Խաշողջիի սպանության հարցում. ՄԱԿ

Անօրինական ու կամայական մահապատիժների հարցով ՄԱԿ-ի զեկուցաբերը, հինգշաբթի օրը ներկայացրած զեկույցում, Արաբիայի իշխանություններին սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության ուղղակի պատասխանատու է ներկայացրել:

ԻՌՆՍԱ-ի հաղորդման համաձայն, Ջամալ Խաշողջիի սպանության գործով փաստահավաք խմբի նախագահ Ագնես Քալամարդն իր զեկույցում գրել է. «Այս սպանությունը կազմակերպվել ու իրագործվել է Սաուդական Արաբիայի իշխանությունների միջոցով»:

Այս նախնական զեկույցում նաև ասված է, որ Ռիադը փորձել է խափանել Խաշողջիի սպանության գործով Թուրքիայի կառավարության հետաքննությունը:

Սաուդական ռեժիմի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջին 2018թ. հոկտեմերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացավ:

18 օր լռություն պահելուց ու հերքելուց հետո, Սաուդական ռեժիմը միջազգային ճնշումների ներք ի վերջո հոկտեմբերի 19-ին հաստատեց, որ Խաշողջին սպանվել է այդ երկրի հյուպատոսարանում: