Սաուդցի պաշտոնյաները պատասխանատու են Ջամալ Խաշողջիի սպանության հարցում. ՄԱԿ
Անօրինական ու կամայական մահապատիժների հարցով ՄԱԿ-ի զեկուցաբերը, հինգշաբթի օրը ներկայացրած զեկույցում, Արաբիայի իշխանություններին սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության ուղղակի պատասխանատու է ներկայացրել:
ԻՌՆՍԱ-ի հաղորդման համաձայն, Ջամալ Խաշողջիի սպանության գործով փաստահավաք խմբի նախագահ Ագնես Քալամարդն իր զեկույցում գրել է. «Այս սպանությունը կազմակերպվել ու իրագործվել է Սաուդական Արաբիայի իշխանությունների միջոցով»:
Այս նախնական զեկույցում նաև ասված է, որ Ռիադը փորձել է խափանել Խաշողջիի սպանության գործով Թուրքիայի կառավարության հետաքննությունը:
Սաուդական ռեժիմի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջին 2018թ. հոկտեմերի 2-ին Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետացավ:
18 օր լռություն պահելուց ու հերքելուց հետո, Սաուդական ռեժիմը միջազգային ճնշումների ներք ի վերջո հոկտեմբերի 19-ին հաստատեց, որ Խաշողջին սպանվել է այդ երկրի հյուպատոսարանում: