ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունում է Լիբանանում նոր կառավարության ձեւավորումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունեց Լիբանանում նոր կառավարության ձեւավորման շուրջ քաղաքական խմբերի միջև կայացած համաձայնությունը:
Associated Press- ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է Լիբանանում ազգային միասնության կառավարության ձեւավորման մասին հունվարի 31-ի պայմանագիրը, պահանջելով Խորհրդի կողմից Լիբանանի վերաբերյալ բանաձեւերի կատարումը եւ կոչ անելով խուսափել օտարերկրյա միջամտություներից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լիբանանի տարբեր քաղաքական խմբերին կոչ է արել շարունակել համագործակցությունը նոր կառավարության ձեւավորման վերաբերյալ և քայլեր անել՝ Լիբանանի անվտանգության, տնտեսական, սոցիալական եւ մարդկային բնագավառներում մարտահրավերները լուծելու ուղղությամբ:
Անվտանգության խորհուրդը Լիբանանի նոր կառավարությանը կոչ է արել բարեփոխումներ իրականացնել եւ պայքարել կոռուպցիայի դեմ:
Լիբանանի նոր կառավարությունը, որը 30 անդամ ունի, ի վերջո 9-ամիս ընդմիջումից հետո, ձեւավորվեց 2019 թվականի հունվարի 31-ին, Սաադ Ալ-Հարիրիի ղեկավարությամբ: