Ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի արվարձանում
https://parstoday.ir/hy/news/world-i104312-Ահաբեկիչները_քիմիական_հարձակում_են_իրականացրել_Սիրիայի_Իդլիբի_արվարձանում
«Թահրիր Ալ-Շամ» խմբի ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի արվարձաններում գտնվող մի շրջանում: Այդ մասին տեղեկացրել են սիրիական աղբյուրները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 12, 2019 14:57 Asia/Tehran
  • Ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի արվարձանում

«Թահրիր Ալ-Շամ» խմբի ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել Սիրիայի Իդլիբի արվարձաններում գտնվող մի շրջանում: Այդ մասին տեղեկացրել են սիրիական աղբյուրները:

Երեքշաբթի օրը, վկայակոչելով Սպուտնիկին, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Թահրիր Ալ-Շամ» խմբի ահաբեկիչները քիմիական գազեր պարունակող հրթիռներով հարձակում են իրականացրել «Իդլիբ» նահանգի հարավ-արևելյան արվարձանում գտնվող «Շաամ Ալ-Հավի» շրջանը:

Քիմիական գազեր շնչելու պատճառով, հարձակման ընթացքում վնասվածքներ են ստացել Սիրիայի 2 զորայիններ:

Ընթացիկ տարվա փորվարի սկզբին մարդկային իրավունքների ակտիվիսնտերը հայտարարել էին, որ «Թահրիր Ալ-Շամ» խմբի ահաբեկիչները «Սպիտակ սաղարտավորներ» խմբի օգնությամբ, Խան Շեյխուն շրջան են փոխադրել քլոր գազ պարունակող մի քանի տակառներ: