Ֆրանսիան եւ Գերմանիան դեմ են ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի պահանջին
Ֆրանսիան եւ Գերմանիան, հակազդելով ՀԳՀԾ-ից Եվրոպայի հեռանալու կապակցությամբ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի պահանջին, ընդգծել են որ կշարունակեն աջակցել այս միջազգային համաձայնությանը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մերժելով ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենիս կողմից Եվրոպայի եւ ՀԳՀԾ-ի դեմ ուղղված պահանջները հայտարարել է, որ Փարիզը պարտավորվում է իրականացնել ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնագրերի եւ համաշխարհային անվտանգության նկատմամբ հանձնառությունների շրջանակներում:
Հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան պաշտպանում է ՀԳՀԾ-ի երկարատեւ վերահսկողության մոտեցումը և Իրանի տարածաշրջանային գործողությունները և հրթիռային ծրագիրը: Քանի դեռ Իրանը հավատարիմ է իր հանձնառություններին, Ֆրանսիան պատրաստ է աջակցել ՀԳՀԾ-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մյունխենում կայացած անվտանգության համաժողովում ասել է, որ ՀԳՀԾ-ն լավ համաձայագիր է, որը պետք է պահպանվի:
Մերկելը նաեւ կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի գործողությունները՝ Սիրիայից իր զորքերը դուրս բերելու կապակցությամբ, ասելով, որ այն կուժեղացնի Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքը:
երմանիայի ԱԳ նախարարն ուրբաթ գիշեր Մյունխենի անվտանգության համաժողովում մերժեց ՀԳՀԾ-ն լքելու՝ Եվրոպային ուղղված ԱՄՆ-ի կոչը:
Հեյկո Մաասը, քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն, ասաց. «Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան կպահպանեն ՀԳՀԾ-ն»: