Ֆրանսիան պայման է առաջադրել ԻԼԻՊ-ի անդամ իր քաղաքացիներին ընդունելու համար
Ֆրանսիայի արդարադատության նախարարը, հակադարձելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ներկայացրել է ԻԼԻՊ-ի անդամ իր քաղաքացիներին ընդունելու պայմանները:
Համաձայն «Եվրոնյուզ»-ի հաղորդման, Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բլուբեն երկուշաբթի օրն ասել է. «ԻԼԻՊ-ի անդամ Ֆրանսիայի քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, Փարիզը որոշում է կայացնելու փուլ առ փուլ»:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բրիտանիայից,, Ֆրանսիայից, Գերմանիայից ու ԱՄՆ-ի եվրոպացի մյուս դաշնակիցներից պահանջել էր լուծում գտնել Սիրիայում ամերիկացի զորայինների կողից կալանավորված ԻԼԻԼՊ-ի 800 անդամների ճակատագրի համար, նշելով, որ հակառակ դեպքում ամերիկացի զորայինները պարտավոր են լինելու նրանց ազատ արձակել:
Գերմանիայի, Ավստրիայի ու Դանիայի իշխանությունները հակառակել են Սիրիայում կալանավորված ԻԼԻՊ-ի անդամների եվրոպական երկրներ վերադարձվելու Թրամփի կոչին: