Ֆրանսիան պայման է առաջադրել ԻԼԻՊ-ի անդամ իր քաղաքացիներին ընդունելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i104548-Ֆրանսիան_պայման_է_առաջադրել_ԻԼԻՊ_ի_անդամ_իր_քաղաքացիներին_ընդունելու_համար
Ֆրանսիայի արդարադատության նախարարը, հակադարձելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ներկայացրել է ԻԼԻՊ-ի անդամ իր քաղաքացիներին ընդունելու պայմանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2019 14:36 Asia/Tehran
  • Ֆրանսիան պայման է առաջադրել ԻԼԻՊ-ի անդամ իր քաղաքացիներին ընդունելու համար

Ֆրանսիայի արդարադատության նախարարը, հակադարձելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ներկայացրել է ԻԼԻՊ-ի անդամ իր քաղաքացիներին ընդունելու պայմանները:

Համաձայն «Եվրոնյուզ»-ի հաղորդման, Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բլուբեն երկուշաբթի օրն ասել է. «ԻԼԻՊ-ի անդամ Ֆրանսիայի քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, Փարիզը  որոշում է կայացնելու փուլ առ փուլ»:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բրիտանիայից,, Ֆրանսիայից, Գերմանիայից ու ԱՄՆ-ի եվրոպացի մյուս դաշնակիցներից պահանջել էր  լուծում գտնել Սիրիայում ամերիկացի զորայինների կողից կալանավորված ԻԼԻԼՊ-ի 800 անդամների ճակատագրի համար, նշելով, որ հակառակ դեպքում ամերիկացի զորայինները պարտավոր են լինելու նրանց ազատ արձակել:

Գերմանիայի, Ավստրիայի ու Դանիայի իշխանությունները հակառակել են Սիրիայում կալանավորված ԻԼԻՊ-ի անդամների եվրոպական երկրներ վերադարձվելու Թրամփի կոչին: