ԱԷՄԳ. Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին
ԱԷՄԳ-ն հերթական անգամ ընդգծել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:
Ուրբաթ օրը հրապարակված հերթական զեկույցում, Ատոմային է ներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է եղել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:
Զեկույցում նշվել է, որ Իրանը շարունակում է համագործակցել գործակալության հետ:
ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, անդրադառնալով գործակալության թվով 14-րդ զեկույցին, նշել է, որ չնայած միջազգային շրջանակների և գործակալության ուշադրությունը շեղելու թշնամու ջանքերին, Իրանի և ԱԷՄԳ-ի միջև առկա է կառուցողական համագործակցություն:
2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման մասին: Թրամփի այս քայլը դատապարտվեց միջազգային շրջանակների կողմից: