Եվրամիությունը Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i104804-Եվրամիությունը_Պակիստանին_կոչ_է_արել_քայլեր_ձեռնարկել_ահաբեկիչների_դեմ
Եվրամիությունը Պակիստանին կոչ է արել դիմակայել ահաբեկչական խմբավորումներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2019 13:12 Asia/Tehran
  • Եվրամիությունը Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ

Եվրամիությունը Պակիստանին կոչ է արել դիմակայել ահաբեկչական խմբավորումներին:

Եվրամիությունը տարածել  է հայտարարություն, որում տեղեկացրել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, կիրակի օրը Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորեյշիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՄԱԿ-ի ցուցակում ներառված ահաբեկչական խմբավորումների դեմ հստակ ու արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Իրանի իսլամական հանրապետությունը ևս փետրվարի 13-ին այս երկրի արևելքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքից հետո, Պակիստանի կառավարությանն ու բանակին կոչ է արել կանխել Իրանի հետ այդ երկրի սահմանային տարածքներում ահաբեկչական խմբերի գործունեությունը:

Փետրվարի 13-ին Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում,  Խաշ-Զահեդան մայրուղու վրա, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահներին տեղափոխող ավտոբուսը ահաբեկչական հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով Իրանի սահմանների 27 պաշտպաններ նահատակվել էին, ևս 13-ը՝ վիրավորվել: