Թուրքիան պահանջել է չեղարկել ԱՄՆ-ի միակողմանի հակաիրանական պատժամիջոցները
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան ավելացնելու է իր ջանքերն ուղղված ԱՄՆ-ի կողմից հակաիրանական միակողմանի պատժամիջոցների չեղարկմանը:
«Արտաքին քաղաքականության հեռանկարի ազդեցությունն արտահաման վրա» խորագրով նիստում, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կանի ամեն ինչ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ:
Նա նշել է, որ ԵՄ-ն նույնպես համոզված է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ իշխանությունների որոշումը սխալ է և բոլորը պետք է ջանքեր գործադրեն՝ այդ պատժամիջոցները չեղարկելու համար:
Իր ելույթի մեկ այլ բաժնում, նշելով, որ Թուրքիան որոշել է աջակցել Իրաքի վերակառուցմանը, Չավուշօղլուն հավելել է. «Քուվեյթում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում, Անկարան խոստացել է Իրաքի վերակառուցման համար տրամադրել 5 միլիարդ դոլար»: