Մոսկվան քննադատել է Անկարային՝ Սոչիի համաձայնության իրագործման հարցում թերանալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i105018-Մոսկվան_քննադատել_է_Անկարային_Սոչիի_համաձայնության_իրագործման_հարցում_թերանալու_կապակցությամբ
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Իդլիբի հարցով Սոչիում Թուրքիայի ու իր երկրի միջև կայացած համաձայնության բոլոր կետերը լիովին չեն իրագործվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2019 13:11 Asia/Tehran
  • Մոսկվան քննադատել է Անկարային՝ Սոչիի համաձայնության իրագործման հարցում թերանալու կապակցությամբ

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Իդլիբի հարցով Սոչիում Թուրքիայի ու իր երկրի միջև կայացած համաձայնության բոլոր կետերը լիովին չեն իրագործվել:

Քուվեյթի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ասել է.«Իդլիբում կայունություն հաստատելու, հատկապես անվտանգ գոտի ստեղծելու և ծայրահեղականների ու ծանր զինտեխնիկայի այդ տարածքից դուրս գնալու մասին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կայացած համաձայնության պայմանները լիովին չեն իրագործվել»:

Լավրովն ասել է.«Մենք Թուրքիայից պահանջում ենք կատարել իր հանձնառությունը անցած սեպտեմբերի 17-ին ստորագրված համաձայնության հիմամբ՝ տարածաշրջանում կայունության հաստատման և Իդլիբում լարվածության նվազեցման ուղղությամբ»:

Ներկայումս Իդլիբը գրավված է ահաբեկչական խմբավորումների կողմից, սակայն Սոչիում կայացած համաձայնության հիմամբ, նախատեսված էր, որ ահաբեկչական խմբերը հեռանային այդ տարածքից, սակայն դա տեղի չունեցավ: