Վաշինգտոնը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ժամկետը
Մարտ 05, 2019 18:57 Asia/Tehran
Վաշինգտոնը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
ԱՄՆ կառավարությունն արդարացնելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը, հայտարարել է, որ պատճառը Ռուսաստանի կողմից ԱՄՆ անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիքներն են:
Ռուսաստանը բազմիցս ժխտել է Մոսկվայի կողմից ԱՄՆ-ի ներքին հարցերին միջամտելու մասին հայտարարությունները:
Այս հաղորդման համաձայն, Ռուսաստանի ակտիվների արգելափակման և այդ երկրի մի շարք քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելքի ժամկետը, որը լրանում էր սույն թվականի մարտի 6-ին, Թրամփի կառավարության կողմից երկրարաձգվել է մինչև 2020թ. գարուն:
Պիտակ