Թուրքիայի խորհրդարանի նախագահ. ԼՂ հակամարտությունում կանգնած ենք Բաքվի կողքին
https://parstoday.ir/hy/news/world-i105150-Թուրքիայի_խորհրդարանի_նախագահ._ԼՂ_հակամարտությունում_կանգնած_ենք_Բաքվի_կողքին
Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2019 20:05 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահ. ԼՂ հակամարտությունում կանգնած ենք Բաքվի կողքին

Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շանթուփը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվի հետ չորեքշաբթի օրը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «ԼՂ հակամարտությունում Թուրքիան մշտապես  կանգնած է լինլելու Բաքվի կողքին»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հավելել է. «Այս տարի Ադրբեջանը հյուրընկալելու է «Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» նիստը»: Երկու երկրները լավ համագործակցություն ունեն «Թուրքական խորհրդի», «Թրքախոս երկրների կազմակերպության» եվ «Թուրքական մշակութային ժառանգության հիմնադրամի» հետ»:

Հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիեվն ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են «Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» շրջանակներում եվ միջազգային շրջանակներում աջակցում են իրար: