Եվրամիության զեկույցը՝ պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու Իսրայելի անօրինական քայլերի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i105167-Եվրամիության_զեկույցը_պաղեստինցիների_իրավունքները_ոտնահարելու_Իսրայելի_անօրինական_քայլերի_վերաբերյալ
Եվրամիությունը հրապարակել է պաշտոնական զեկույց, որում խոստովանել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում ոտնահարվում են պաղեստինցիների իրավունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2019 13:12 Asia/Tehran
  • Եվրամիության զեկույցը՝ պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու Իսրայելի անօրինական քայլերի վերաբերյալ

Եվրամիությունը հրապարակել է պաշտոնական զեկույց, որում խոստովանել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում ոտնահարվում են պաղեստինցիների իրավունքները:

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշոնական կայքէջը (eeas.europa.eu) հինգշաբթի օրը հրապարակել է զեկույց, որում նշել է.«Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների սեփականության բռնազավթումը մտահոգիչ է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում»:

Ըստ հիշյալ զեկույցի՝ 2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաղեստինցիներին պատկանող ավելի քան 264 բնակելի միավորներ ոչնչացվել են, և դրանց բնակիչները հարկադրված  լքել են իրենց բնակարանները: 

Զեկույցում ընդգծվել է.«Պաղեստինցիների բնակելի շենքերը ոչնչացնելու և նրանց ունեցվածքը բռնազավթելու Իսրայելի քայլերը, դեմ են միջազգային իրավունքին»: 

Չնայած այդ քայլերին, Եվրամիությունը և միջազգային կառույցները մինչ այսօր ոչ մի գործնական քայլ չեն արել պաղեստինյան տարածքներում սիոնիստներով բնակեցված ավանների անօրինական կառուցումը կանխելու համար: