Թուրքիայի բանակի ամենամեծ ռազմածովային զորավարժությունը հաջողությամբ ավարտվել է
https://parstoday.ir/hy/news/world-i105239-Թուրքիայի_բանակի_ամենամեծ_ռազմածովային_զորավարժությունը_հաջողությամբ_ավարտվել_է
Թուրքիայի նավատորմի «Մեծ երկիր» անունով ամենախոշոր ռազմածովային զորավարժությունը, որը միաժամանակ անցկացվել է Սեւ , Էգեյան եւ Միջերկրական ծովերում, ավարտվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2019 19:43 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակի ամենամեծ   ռազմածովային զորավարժությունը հաջողությամբ ավարտվել է

Թուրքիայի նավատորմի «Մեծ երկիր» անունով ամենախոշոր ռազմածովային զորավարժությունը, որը միաժամանակ անցկացվել է Սեւ , Էգեյան եւ Միջերկրական ծովերում, ավարտվել է:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի ծովուժի նավերը, որնք մասնակցել էին շաբաթ օրն ավարտված «Մեծ երկիր»  զորավարժությանը, ներկայումս գտնվում են Բոսֆորի նեղուցից դեպի հրամանատարական կետ վերադառնալու ճանապարհին:

Նշվում է, որ 6-օրյա զորավարժությունները, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենամեծ ռազմածովային զորավարժություններն էին, որոնց մասնակցել է 103 նավ, այդ թվում՝ 5 ֆրեգատ, 2 հարձակվող նավ, 2 սուզանավ, մեկ վառելիքի նավ:

 Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ զորավարժությունը  հաջող է անցել եւ կարողացել է  հասնել իր առջեվ դրված բոլոր նպատակներին: