Ֆրանսիայի ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա եվ ծեծի ենթարկել նրանց
Սոցիալական ցանցերն ու ԶԼՄ-ները հրապարակել են Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ու ոստիկանության միջեվ տեղի ունեցած բախումների եվ ոստիկանների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու պատկերները:
Տեսանյութերում, որտեղ ցուցադրվում են պատկերներ մարտի 9-ին տեղի ունեցած բողոքի ցույցերից, ոստիկանները հարձակվում են մի քանի ցուցարարների վրա եւ ծեծի ենթարկում նրանց:
Փարիզում եվ Ֆրանսիայի այլ քաղաքներում անցացվող «դեղին բաճկոնավորների» հակակառավարական ցույցերն այս շաբաթ օրը կայացան 17-րդ անգամ:
Ցուցարարները վանկարկել են.«Մենք չենք հոգնել»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսարը, քննադատելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններն ինչպես նաեվ ցուցարարներին ճնշելու համար «Flash Wing» կոչվող վտանգավոր զենքի օգտագործումը, պահանջել է այդ կապակցութամբ հետաքննություն անցացնել:
Ֆրանսիայի ԱԳՆ տվյալներոիվ, 2018թ. նոյեմբերի 17-ից մեկնարկած «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում սպանվել է մոտ 10 մարդ, եվս 3300-ը վիրավորվել կամ ձերբակալվել են:
Այս տվյալների համաձայն, հարյուրավոր ցուցարարներ ծանր վնասվածքներ են ստացել ձայնային նռնակների եվ «Flash Wing» զենքի կիրառումից: Նրանցից 20-ը կուրացել են կամ կորցրել մարմնի որեվէ անդամը: