Բրեքզիթի հարցով Լոնդոնի ու Բրյուսելի նոր համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i105312-Բրեքզիթի_հարցով_Լոնդոնի_ու_Բրյուսելի_նոր_համաձայնությունը
Բրիտանիան ու Եվրամությունը համաձայնության են եկել Բրեքզիթից հետո, Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի հանրապետության սահմանագծի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2019 07:24 Asia/Tehran
  • Բրեքզիթի հարցով Լոնդոնի ու Բրյուսելի նոր համաձայնությունը

Բրիտանիան ու Եվրամությունը համաձայնության են եկել Բրեքզիթից հետո, Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի հանրապետության սահմանագծի վերաբերյալ:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Եվրամիությունն ու Բրիտանիան համատեղ հաղորդագրություն տարածելով, հայտարարել են, որ համաձայնության են եկել Բրեքզիթից հետո, ֆիզիկական սահման չստեղծել Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի հանրապետության միջև:

Բրիտանիան մտադիր է դուրս գալ Եվրոպայի մաքսային միությունից, որպեսզի կարողանա առևտրային նոր հարաբերություններ ունենալ այդ միությունից դուրս գտնվող երկրների հետ:

Ավելի վաղ, Բրիտանիայի  համայնքների պալատը դեմ էր քվեարկել Եվրամիության և այդ երկրի կառավարության միջև Բրեքզիթի հարցով կայացած համաձայնությանը: Այսօր նախատեսվում է համաձայնությունը կրկին քննարկել: