Ֆրանսիայի Սենատում «դեղին բաճկոնավորներ»-ին ճնշելու մասին օրենք է ընդունվել
Ֆրանսիայի Սենատը վավերացրել է «դեղին բաճկոնավորներ» կոչվող հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների համար ծանր պատիժ սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Սենատում քվերակություն է անցկացվել: 210 կողմ, 115 դեմ և 18 ձեռնպահ ձայների արդյունքում, օրենքի նախագիծը վավերացվել է:
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը, քննարկելու է նախագիծը:
Դա այն դեպքում, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը 2019 թ.-ի փետրվարի 5-ին 378 կողմ և 92 դեմ ձայներով վավերացրեց օրենքի նախագիծ,որի համաձայն մեկ տարվա ազատազրկում և 15000 եվրո տուգանք սահմանվեց այն ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքի ակցիայի դուրս կգան դիմակով կամ դեմքը շարֆով փակած:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ այդ օրենքի նախագիծը հակասում է խոսքի ազատության ու խաղաղ ցույցերի անցկացման իրավունքին: