Հոլանդացի գիտնականները տիեզերական հողի մեջ բերք են աճեցրել
Ապրիլ 03, 2016 06:31 Asia/Tehran
Հոլանդիայի Վագենինգենի համալսարանում ստացել են գյուղատնտեսական կուլտուրաների առաջին բերքը, որն աճեցվել է Լուսնի եւ Մարսի մակերեւույթին նմանվող հողի մեջ:
NASA-ի մասնագետները Լուսնի եւ Մարսի մակերեւույթի նմուշների հիման վրա նման միջավայր են ստեղծել բերք աճեցնելու համար: Բոլոր անհրաժեշտ տարրերը հնարավոր է եղել գտնել Արիզոնայի անապատներում եւ Հավայան կղզիների հրաբխային ապառաժների մեջ: Պարզվում է, որ ազոտի հիմքով պարարտանյութեր տալու եւ խոնավության ու ջերմաստիճանի ճիշտ ընտրության պարագայում նման հողում հնարավոր է աճեցնել լոլիկ, հացահատիկ, ոլոռ, բողկ, ընդեղեն, սող, սպանախ: Հիմա գիտնականները ստուգում են, թե ստացված բերքը որքանով է անվտանգ մարդու համար, հայտնում է Kedem-ը:
Պիտակ