Ֆրանսիական ընկերությունը մեղադրվում է ԻԼԻՊ- ին աջակցելու մեջ
Ֆրանսիական մի ընկերությունը մեղադրվում է զինամթերք արտադրելու նպատակով ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հում նյութեր վաճառելու մեջ:
«Ռուսիա թուդեյ» լրատվական ցանցի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի դատական իշխանությունները հայտարարել են, որ ֆրանսիական «Tereos» ընկերությունը Sorbitol նյութը վաճառել է ԻԼԻՊ ահաբեկչական խումբին: Այս նյութը օգտագործվում է չկառավարվող հրթիռների արտադրության համար:
Դատական հայցում ասված է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո հայտնաբերվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պատկանող մի պահեստ, որտեղ պահվում էին «Sorbitol» նյութեր «Tereos» ընկերություն ապրանքանիշով:
Tereos Ֆրենս ընկերությունը մեղադրվում է 2017 թ.-ին երկու անգամ սիրիացի ահաբեկիչներին Sorbitol նյութ ուղարկելու մեջ:
Եվրոպական շատ ընկերություններ, այդ թվում նաեւ ֆրանսիական, մեղադրվում են մեծ շահույթ ապահովելու նպատակով, ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու եւ առեւտրի մեջ: