Ֆրանսիական ընկերությունը մեղադրվում է ԻԼԻՊ- ին աջակցելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i105605-Ֆրանսիական_ընկերությունը_մեղադրվում_է_ԻԼԻՊ_ին_աջակցելու_մեջ
Ֆրանսիական մի ընկերությունը մեղադրվում է զինամթերք արտադրելու նպատակով ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հում նյութեր վաճառելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 08:07 Asia/Tehran
  • Ֆրանսիական ընկերությունը մեղադրվում է ԻԼԻՊ- ին աջակցելու մեջ

Ֆրանսիական մի ընկերությունը մեղադրվում է զինամթերք արտադրելու նպատակով ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հում նյութեր վաճառելու մեջ:

«Ռուսիա թուդեյ» լրատվական ցանցի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի դատական իշխանությունները հայտարարել են, որ ֆրանսիական «Tereos» ընկերությունը Sorbitol նյութը վաճառել է ԻԼԻՊ ահաբեկչական խումբին: Այս նյութը օգտագործվում է չկառավարվող հրթիռների արտադրության համար:

Դատական հայցում ասված է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո հայտնաբերվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պատկանող  մի պահեստ, որտեղ պահվում էին «Sorbitol» նյութեր  «Tereos» ընկերություն ապրանքանիշով:

Tereos Ֆրենս ընկերությունը մեղադրվում է 2017 թ.-ին երկու անգամ սիրիացի ահաբեկիչներին Sorbitol նյութ ուղարկելու մեջ:

Եվրոպական շատ ընկերություններ, այդ թվում նաեւ ֆրանսիական, մեղադրվում են մեծ շահույթ ապահովելու նպատակով,  ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու եւ առեւտրի մեջ: