ԱՄՆ աջակցությունը Սիրիայի ահաբեկիչներին, ԵՄ խոչընդոտում է փախստականների վերադարձին
https://parstoday.ir/hy/news/world-i105623-ԱՄՆ_աջակցությունը_Սիրիայի_ահաբեկիչներին_ԵՄ_խոչընդոտում_է_փախստականների_վերադարձին
Սիրիացի փախստականների վերադարձի Ռուսաստանի եւ Սիրիայի համակարգող կենտրոնն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից «Սպիտակ սաղարտավորներ»-ի ֆինանսական աջակցությանն ընդգծել է, որ ԵՄ-նՍիրիայի վերաբերյալ Բրյուսելի ժողովում, փախստականների վերադարձն արգելելուն ուղղված քաղաքականություն է վարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 15:07 Asia/Tehran
  • ԱՄՆ աջակցությունը Սիրիայի ահաբեկիչներին, ԵՄ խոչընդոտում է փախստականների վերադարձին

Սիրիացի փախստականների վերադարձի Ռուսաստանի եւ Սիրիայի համակարգող կենտրոնն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից «Սպիտակ սաղարտավորներ»-ի ֆինանսական աջակցությանն ընդգծել է, որ ԵՄ-նՍիրիայի վերաբերյալ Բրյուսելի ժողովում, փախստականների վերադարձն արգելելուն ուղղված քաղաքականություն է վարում:

Սիրիական ալ-Խաբարիա հեռուստաընկերությունը հաղորդել է, որ սիրիացի փախստականների  վերադարձի Ռուսաստանի եւ Սիրիայի համակարգող կենտրոնը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Վաշինգտոնը, միլիոնավոր դոլարներով աջակցում է «Սպիտակ սաղարտավորներ» խմբի ահաբեկիչներին: Հատկանշական է, որ այս խմբի անդամները խոչընդոտում են Ալ-Քարբան ճամբարի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելուն:

Հայտարարությունում նշված է, որ վերջերս Բրյուսելում կայացած գագաթաժողովում, Եվրամիությունը սիրիացի փախստականներին կոչ է արել  մնալ Հորդանանում, Լիբանանում եւ Թուրքիայում եւ խոչընդոտում է նրանց վերադարձին իրենց երկիր: