Փարիզում ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 ցուցարար
https://parstoday.ir/hy/news/world-i105708-Փարիզում_ցույցի_ժամանակ_ձերբակալվել_է_ավելի_քան_50_ցուցարար
«Դեղին ժիլետավորներ»-ի 19-րդ աբաթվա բողոքի ցույցերի ընթացքում Փարիզում ձերբակալվել են ավելի քան 50 ցուցարարներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2019 08:27 Asia/Tehran
  • Փարիզում ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 ցուցարար

«Դեղին ժիլետավորներ»-ի 19-րդ աբաթվա բողոքի ցույցերի ընթացքում Փարիզում ձերբակալվել են ավելի քան 50 ցուցարարներ:

Deutsche Welle կայքի հաղորդման համաձայն, չնայած բողոքի ցույցեր արգելմանը եւ փողոցներում բանակային ուժերի տեղակայմանը,«Դեղին ժիլետավորներ» շարժման  ցուցարարները շաբաթ օրը Փարիզի փողոցներում եւ երկրի մի շարք այլ քաղաքներում շարունակել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի քաղաքականության դեմ ցույցերը:

Ֆրանսիական ոստիկանությունը այս շաբաթ թույլ չի տվել ցուցարարներին հավաքվել Փարիզի Շանզելիզե հրապարակում եւ մի քանի այլ խոշոր քաղաքներում: Այդ պատճառով բողոքարարները  հավաքվել են Էյֆելյան աշտարակի մոտ:

Անվտանգության ուժերը ձերբակալել են  51 ցուցարարների եւ տուգանել 29 մարդ, որոնք Շանզ Էլիզե փողոցում ցույցեր են անցկացրել:

Չնայած փողոցներում անցկացվող հանրահավաքների արգելմանը, Նայիս քաղաքում տեղի է ունեցել ցույցեր: Ցուցարարներից 20-ը ձերբակալվել են: