Թուրքիան ցանկանում է ավելացնել Իրանից գազի գնման ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i105741-Թուրքիան_ցանկանում_է_ավելացնել_Իրանից_գազի_գնման_ծավալը
Գազի հարցով Իրանի նավթի նախարարի տեղակալն անդրադառնալով Հայաստան, Իրաք, Թուրքիա ու Ադրբեջան Իրանի գազի արտահանմանը, նշել է, որ Թուրքիան ցանկանում է ավելացնել Իրանից գազի արտահանումը և այդ ուղղությամբ բանակցություններ են անցկացվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2019 08:49 Asia/Tehran
  • Թուրքիան ցանկանում է ավելացնել Իրանից գազի գնման ծավալը

Գազի հարցով Իրանի նավթի նախարարի տեղակալն անդրադառնալով Հայաստան, Իրաք, Թուրքիա ու Ադրբեջան Իրանի գազի արտահանմանը, նշել է, որ Թուրքիան ցանկանում է ավելացնել Իրանից գազի արտահանումը և այդ ուղղությամբ բանակցություններ են անցկացվում:

Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Հոսեյն Մոնթազեր Թորբաթին ասել է.«2001թ. Իրանի ու Թուրքիայի միջև 25 տարով պայմանագիր է կնքվել, տարեկան 10 միլիարդ խմ բնական գազ արտահանել Թուրքիա»:

Իրաք արտահանվող Իրանի գազի ծավալի մասին, Թորբաթին ասել է.«Իրանի գազի ազգային ընկերությունը 6 տարով երկու պայմանագիր է կնքել Իրանի գազը Իրաքի Բաղդադ, ու Բասրա քաղաքներ արտահանելու համար: Բաղդադին գազի հանձնումը տեղի է ունենում Իրանի Քերմանշահ նահանգի «Նավթ շահր»-ում, իսկ Բասրային գազի հանձնումը տեղի է ունենում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շալամչեի սահմանում»:

Նշելով, որ օրական միջին հաշվով շուրջ մեկ միլիոն խմ գազ է արտահանվում Հայաստան, որի դիմաց էլեկտրաէներգիա է ներկրվում, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ Ադրբեջանի հետ Իրանի գազի առևտուրը տեղի է ունենում Սուափի շրջանակում՝ Աստարայից Նախիջևան օրական շուրջ մեկ միլիոն խմ տարողությամբ: