ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունն ամրապնդվել է
Մարտ 25, 2019 14:09 Asia/Tehran
Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը նշել է, որ արեւմտյան պատժամիջոցները նպաստում են այդ երկրում տարբեր տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի կրկնապատկմանը:
Նիկոլայ Պատրուշևվը հայտարարել է, որ Արեւմուտքը ձգտում է ապակայունացնել Ռուսաստանի տնտեսությունը եւ այդ երկրում ստեղծել սոցիալական եւ քաղաքական լարվածություն:
Նա ասել է. «Մենք միավորված ենք այս դժվարին ժամանակներում եւ մոբիլիզացնում ենք մեր ռեսուրսները երկրի ինքնիշխանությունն ապահովելու համար»:
Պատրուշովը հավելել է, որ պատժամիջոցների տեսքով արտաքին ճնշումը խթան է հանդիսանում Ռուսաստանի բազմաթիվ տնտեսական խնդիրների լուծման եւ ինքնաբավության համար: Նրա խոսքերով, պատժամիջոցները հակառակ արդյունք են ունեցել:
Պիտակ