Բելգիայում «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման իրականացրած ցույցերի 70 մասնակից է ձերբակալվել
Բելգիայում կլիմայի քաղաքականության դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման կողմից երրորդ շաբաթ անընդմեջ շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում 70 մարդ է ձերբակալվել: Վերջիններս մեղադրվում են երկրում խռովություններ ու անհանդարտություններ առաջացնելու մեջ:
Բելգիայում լույս տեսնող Le Soir թերթի փոխանցմամբ՝ այդ երկրի ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է.«Այդ ձերբակալություններն իրականանում են «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման ցույցերը դադարեցնելու համար: Ցույցերի մասնակիցները ջարդել են փողոցներում կայանած ավտոմեքենաների ապակիները և հարձակվել են իրավապահների վրա:
Ըստ հաղորդման՝ Բրյուսելում բողոքի ցույցերն անցկացվել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ մտահոգություն հայտնելու նպատակով: Այս շաբաթ տեղի ունեցած ակցիաների մասնակիցների թիվը մոտ 8 հազար է հայտարարվել,որը զիջում է նախորդ երկու շաբաթների ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցների թվին:
Բրյուսելում «Դեղին բաճկոնավորներ»-ի բողոքի ակցիաները ևս ինչպես Ֆրանսիայում, սկզբում ուղղված էին կառավարության կողմից վառելիքի գների թանկացման որոշման դեմ:
«Դեղին բաճկոնավորներ»-ի բողոքի ակցիան Ֆրանսիայի կառավարությանը ստիպեց նահաջել: