Չինաստանի զորքերը տեղակայվել են Վենեսուելայի մի կղզում
Ռուսաստանից հետո, Չինաստանի զորքերը տեղակայվել են Վենեսուելայի մի կղզում:
Չինաստանի ավելի քան 120 զորքեր մտել են Վենեսուելայի Մարգարիտա կղզին, որպեսզի մարդասիրական եւ ռազմական օգնություն տրամադրեն այդ երկրին:
Ավելի վաղ Չինաստանի կողմից Վենեսուելայի կառավարության օգնության բառնվածքը, 65 տոննա դեղորայք եւ բժշկական սարքավորումներ հասել էր մայրաքաղաք Կարակաս:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Փարադինո Լոպեզը հակադարձելով ԱՄՆ-ի միջամտությանը Վենեսուելայի ներքին գործերին ընդգծել է, որ Կարակասի եւ Մոսկվայի պաշտպանական համագործակցությունը սովորական խնդիր է:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի ծայրամասում իրականացվում են S-300 հակահրթիռային կայանների տեղադրման աշխատանքները՝ այդ երկրի երկիքն ու տարածքը պաշտպանելու նպատակով: Սա խորհրդանշական իմաստ ունի Ռուսաստանի կողմից Նիկոլաս Մադուրոյի կառավարուիթյան աջակցման վերաբերյալ: