ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ.«Ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայից»
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ հանրապետական ու դեմոկրատական սենատորներ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղած նամակում, վերջինիս կոչ են արել մինչև վեց ամիս ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից:
Washington Examiner ամերիկյան կայնքի փոխանցմամբ՝ նամակը գրել են այն սենատորները, որոնք համոզված են,որ Սիրիայում ամերիկյան զորքերի տեղակայումն իրականացել է առանց Կոնգրեսի թույլտվության»:
Կոնգրեսի հանրապետական սենատորներ՝ Ռենդ Փոլն ու Մայք Լին և դեմոկրատական սենատորներ՝ Ռու Քանան և Իլհան Օմարն ստորագրել են Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին նամակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի դեկտեմբերին հայտարարեց,որ ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Սիրիայից ,իսկ որոշ ժամանակ անց նահանջեց իր այդ հայտարարությունից:
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ փորձում են Թրամփին համոզել ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս չբերել Սիրիայից: Նշվում է,որ մոտ 400 ամերիկացի զինվորականներ մնալու են Սիրիայում: