Թրամփը սպառնացել է տնտեսական ճնշում գործադրել Մեքսիկայի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i106073-Թրամփը_սպառնացել_է_տնտեսական_ճնշում_գործադրել_Մեքսիկայի_վրա
ԱՄՆ-ի նախագահը հերթական անգամ սպառնում է Մեքսիկային ներգաղթյալների խնդրով, և հայտարարել է, որ եթե այդ երկրի իրավիճակը չբարելավվի ապա այդ երկիրը կտուգանվի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 06, 2019 11:30 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է  տնտեսական ճնշում գործադրել Մեքսիկայի վրա

ԱՄՆ-ի նախագահը հերթական անգամ սպառնում է Մեքսիկային ներգաղթյալների խնդրով, և հայտարարել է, որ եթե այդ երկրի իրավիճակը չբարելավվի ապա այդ երկիրը կտուգանվի:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այցելելով Մեքսիկայի սահմանում կառոցվող պատը ասել է , որ պատը կառուցելու համար ավելի շատ ռեսուրսներ են հատկացվում բանակի կողմից:

«Միացյալ Նահանգները լի է ներգաղթյալներով, եւ մենք այլեւս չենք ընդունի նրանց», ասել է Թրամփը:

Թրամփը սպառնացել է նաեւ Մեքսիկայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, այդ թվում `ավտոմեքենաների ներկրման հարցում մաքսային սակագների 25 տոկոսով բարձրացումը, ինչպես նաեւ տնտեսական տուգանքները` այդ երկրի կառավարության կողմից ներգաղթյալների հարցում պասիվության պատճառով:

Թրամփը, փետրվարի 15-ին Մեքսիկայի սահմանի պատը կառուցելու համար հայտարարեց արտակարգ դրություն, որպեսզի բանակի բույջեից հատկացում կատարվի պատի կառուցման համար: Դեմոկրատներից շատերը համարում են, որ այս պատի կառուցումը ԱՄՆ ռեսուրսների վատնում է և դեմ են այդ նախագծին: