Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i106209-Ռուսաստանը_պատրաստ_է_ընդլայնել_Թուրքիայի_հետ_ռազմական_համագործակցությունը
Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը և զինտեխնիկա վաճառել այդ երկրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2019 14:05 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը

Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համագործակցությունը և զինտեխնիկա վաճառել այդ երկրին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է.«Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու շուրջ բանակցել Թուրքիայի հետ և ռուսական զենիթա-հրթիռային Ս-400 նոր համալիրներ վաճառել Անկարային»:

Պեսկովը Թուրքիայի կողմից  ռուսական զենիթա-հրթիռային Ս-400 նոր համալիրների գնման հնարավորության մասին նշել է.«Մոսկվայի իշխանությունները լիովին պատրաստ են այդ մասին և ընդհանրապես ռազմա-տեխնիկական համագործակցության ընդլայնման շուրջ բանակցել Անկարայի հետ»:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է.«Եթե ԱՄՆ-ը չվաճառի մեզ «Պատրիոտ» համալիրները, ապա մենք կգնենք Ս-400-ի երկրորդ խմբաքանակը կամ ՀՕՊ այլ համակարգեր»:

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է, որ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի այդ երկրի դեմ: Պաշտոնական  Անկարան արձագանքելով այդ սպառնալիքին հայտարարել է,որ չի հրաժարվելու իր որոշումից և Թուրքիան ռուսական առաջին Ս-400 զենիթահրթիռային համալիրները կստանա 2019 թվականի հուլիսին: