ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը հետաձգվել է ևս 6 ամսով
Ապրիլ 11, 2019 05:11 Asia/Tehran
ԵՄ-ն համաձայնություն է տվել միությունից Բրիտանիայի դուրս գալու գործոընթացը՝ Բրեքզիթը 6 ամսով հետաձգելու որոշմանը
Եվրոխորհրդի նախագահ Դոնալդ Թուսկը հայտարարել է. «ԵՄ 27 անդամների և Բրիտանիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը հետաձգել միությունից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը»:Սա նշանակում է, որ Բրիտանիան ևս 6 ամիս ժամանակ ունի՝ Բրեքզիթի համար լավագույն ճանապարհը գտնելու համար: Ըստ Լոնդոնի և Բրյուսելի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության, Բրիտանիան պետք է ԵՄ կազմից դուրս գար 2019թ մարտի 29-ին: Սակայն Բրիտանիայի վարչապետը, Պառլամենտում Բրեքզիթի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով, առաջարկել էր հետաձգել այդ գործընթացը:
Պիտակ